Երևան, 23.Նոյեմբեր.2024, 00:00 |
Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ...

Նրա անունը գրվեց պատմության էջերում ոսկե տառերով. Բադոյան Արման Արմենի. 18տ. (Տեսանյութեր և լուսանկարներ)

Մարդու կյանքը տարիքով չեն հաշվում, մարդ կա՝ 81 տարի ապրում է, բայց իր հետևից ոչինչ չունի թողած, մարդ էլ կա՝ 18 տարի է ապրում, մի ողջ կյանք է թողնում իրենից հետո:

Բադոյան Արման Արմենի, 18 տ., ծնվել է 2002 թվականի մայիսի 21-ին, զոհվել 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Մարտակերտում:

Մարդու կյանքը տարիքով չեն հաշվում, մարդ կա՝ 81 տարի ապրում է, բայց իր հետևից ոչինչ չունի թողած, մարդ էլ կա՝ 18 տարի է ապրում, մի ողջ կյանք է թողնում իրենից հետո:

«Նոր էր զորակոչվել բանակ, 2020 թվականի օգոստոսի 10-ին, երբ պատերազմը վրա հասավ, Արմանն ընդամենը 47 օրվա ժամկետային զինծառայող էր:

Սեպտեբերի 26-ին զանգահարեց և ասաց՝ «Մամ, ոնց որ պատերազմ ա սկսվելու», ես ասացի՝ «Բալես, դե դուք նորակոչիկ եք, ձեզ չի վերաբերվի, մեկ-երկու օր կկրակեն, դեմը հաստատ կառնենք», որովհետև բոլորս էլ հույս ունեինք, որ ապրիլյանի պես կարճ կտևի, բայց՝ ոչ: Ամեն լուսաբացի ասում էի, Աստված տա, շուտ երկու որդիներս վերադառնան»,- Operativ լրատվականին պատմում է Արմանի մայրը՝ Քրիստինան:

Երկու եղբայրներ՝ Վազգենը և Արմանը, որոնց միջև տարիքային տարբերությունը 3 տարի է, և ավագ որդին Վազգենն է, պատերազմի օրերին գտնվում էին առաջնագծում՝ Վազգենը՝ Ասկերանում, Արմանը՝ Մարտակերտում:

Քրիստինայի խոսքով՝ ինքը վերջին անգամ որդու հետ խոսել է հենց հոկտեմբերի 27-ին. «Ամբողջ խոսակցությունը կարծես հրաժեշտի խոսքեր լինեին, կարծես չկարողանար ասել, որ վատ է ամեն բան, հեռախոսն ինքը անջատեց, թե ընդհատվեց կապը, չեմ կարող ասել, բայց ես գիտեի, որ այլևս չեմ լսի Արմանիս ձայնը:

Հաջորդ օրը աղոթում էի, որ զանգահարի, որ իմ ենթադրություներն ու վատ կանխազգացումները սուտ դուրս գան, բայց 7 օր անց իմացանք, որ այդ նույն օրը՝ հոկտեմբերի 27-ին, նա զոհվել էր»:

«6 տարեկանից հաճախել է և՛ դպրոց, և երաժշտական դպրոց, դաշնամուր, վոկալի բաժին, շատ լավ էր սովորում, մենք միշտ գոհ ենք եղել իր առաջընթացից ու ցույց տված արդյունքներից:

9 տարի նվագել է: Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երգի պետական թատրոն, սովորել գերազանց: Արթուր Գրիգորիչը, ով շատ էր սիրում Արմանին, նրա բանակ գնալուց առաջ կանչել է իր մոտ և ասել՝ «Բանակ գնաս գաս, անպայման հետ ես գալու, շարունակես երգչի կարիերադ»:

Քրիստինան նշեց, որ իրենք կցանկանյին նվիրել Արմանի դաշնամուրը, որպեսզի նրա գործը շարունակող լինի:

«Արմանս շատ կենսուրախ մարդ էր, շատ դրական, լավատես էր, միշտ համոզված էր, որ մեր ձեռնարկած ամեն բան հաջողակ է վերջանալու: Իր համար բոլորը լավն էին»,- պատմում է Արմանի մայրը:

Քրստինան հատկապես շեշտում է, որ Արմանի զոհվելու օրը, թեև չգիտեր լուրը, բայց ասում էր՝ «Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն»:

«Ես մեր վերջին օրերի խոսակցություններից հիշում եմ, թե նա ինչպես ասաց՝ «Եթե մի օր մենք նորից հանդիպենք, ես քեզ շատ բան ունեմ պատմելու, բայց մենք էլ մեր անելիքն ունենք այս պատերազմում»: Մեր հեռախոսային խոսակցություններից մեկում բան էր ուզում ասել, կողքից չթողեցին ու նա էսպես ձևակերպեց միտքը՝ «Չեմ խոսում, բայց մի բան կասեմ՝ ստեղ իսկական Կյանք ու կռիվ ա», իսկ մենք միասին դիտել էինք այդ ֆիլմը և ինքը շատ էր ազդվել դիտումից»,- հիշում է զինվորի մայրը:

«Ասում էր, որ հնարավորություն ունենա, բոլոր օգնություն ուղարկողներին շնորհակալություն կհայտնի, ինչքան համով բաներ են ուղարկում: Մեծ տղաս՝ Վազգենս, մի օր զանգեց, ասացի՝ «Ինչ ես անում», ասաց՝ «Սնիկերս եմ ուտում», հետո Արմանս զանգեց, իրեն էլ հարցրի՝ «Ինչ ես անում», ասաց՝ «Սնիկերս եմ ուտում», ես էլ կատակեցի թե՝ էդ ինչ լավ ա սնիկերս ուտելով կռվում եք: Հիշո՞ւմ եք, որ սնիկերսների վրա նամակներ կային, ու ես ուրախ էի, որ էդպես գոնե մեր տղաներին ոգևորում էին, իմ Արմանի սիրտը իր սիրած աղջիկը կոտրել էր, ու ես ասում էի, թող նման նամակներ տղես ստանա, գոնե ուրախանա, որ բացի մորից, հարազատներից էլի իրեն ոգևորող , այն էլ երիտասարդ աղջիկներ կան:

Արմանիս սիրած խոսքն էր՝ «Մարդու կյանքը տարիքով չեն հաշվում», ասում էր՝ «Մարդ կա, 81 տարի ապրում է, ոչինչ չունի կյանքում թողած, մարդ էլ կա՝ 18 տարի է ապրում, մի ամբողջ կյանք է թողնում իր հետևից » »,- փաստում է Քրիստինան:

Քրիստինայի խոսքով՝ ինքը շատ է խոսել ու խոսում զոհվածների ծնողների հետ, ու բոլորն էլ կարծես գիտեին, կանխազգացում ունեին, որ իրենց տղաները չէին գալու. «Սա պատերազմ չէր, սա արմագեդոն էր: Մի օր նկարին նայելով ասացի՝ ՔՈ ԱՆՈՒՆԸ ԳՐՎԵՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՍԿԻ ՏԱՌԵՐՈՎ»:

Արմանի ավագ եղբայրը, Բադոյան Վազգենը, ով, ինչպես նշեցինք, ևս պատերազմի օրերին առաջնագծում է եղել, Operativ լրատվականի հետ զրույցում պատմեց, որ ինքը կամավորագրվել է հենց պատերազմի առաջին օրը. «Ես զորացրվել էի 2020թ.-ի հունվարի 9-ին, սակայն երբ սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, ես ու ընկերս գնացինք կամավորագրվելու զինկոմիսարիատ, որտեղ մեզ ասացին, որ գրանցումը կատարվում է անգլիական դպրոցում, ես նշեցի, որ ուզում եմ գնալ Ջաբրայիլ, քանի որ ընկերներիս խոսք էի տվել, բացի այդ, նախկինում ծառայել եմ հենց Ջաբրայիլում, զանգահարում էի ընկերոջս, թուրքական ինքնապատասխանիչն էր միանում, հետո, երբ մեզ գրանցեցին, բարրձրացանք ավտոբուսներ, այնտեղ ասացին, որ այդ ավտոբուսները ուղևորվում են միայն Ասկերան՝ Աղդամի դիրքեր: Նշեմ, որ կռիվը ինչ սկսվել էր, եղբորս հետ չէի կարողանում կապ հաստատել, մորս միջոցով էինք իրար բան փոխանցում:

Նոյեմբերի 3-ին ընկերս զանգահարեց, ասաց, թե՝ «Դասավորեմ, արձակուրդ գաս»,  (եղբայրս զոհվել էր, բայց ինձ չէին ասում), ես էլ պատասխանեցի, որ մեզ հետ տղա կա, հայր է դառնալու, դասավորեք՝ իրեն տուն ուղարկեն: Ես մինչև վերջ չէի ուզում գալ, համոզում էին, բայց չէին ասում բուն պատճառը, ես էլ ասում էի՝ արձակուրդի թուղթն ուղարկեք, պատռելու եմ, վերջապես մայրս ասաց՝ «Ծանր հիվանդ եմ, արի՛», այդ ժամանակ նոր համաձայնեցի, շտապօգնության մեքենայով էի գալիս, վարորդն էլ գիտեր գալուս բուն պատճառը, սկզբում լուռ էինք, հետո չգիտես ինչպես սկսեց խոսել, կարծես հեռվից գալով, ասաց, որ մի տղայի էր տեղափոխում, ում եղբայրը զոհվել էր պատերազմում, ու հարցրեց, եթե քո եղբայրը զոհվեր, սակայն զգալով, որ ես լարվեցի նման օրինակից, խոսքը փոխեց՝ իր վրա օրինակը բերելով, բայց ես դեռ չէի հասկանում, ինչ է կատարվում, ինձ դիմավորեցին ընկերներս, ու արդեն այստեղ ասացին, որ մորս հետ ամեն բան կարգին է, հիվանդ չէ, բայց Արմանը չկա»:

«Երգիչ էր եղբայրս, ռեպ էր կարդում, մի քանի երգեր ուներ գրած, իր կեղծանունն էր՝ R'Man, հայտնի է նրա Не моя ստեղծագործությունը:

Հիշում եմ, Արմանին ասում էի, ռեպի փոխարեն հայրենասիրական երգեր գրիր կամ ռաբիզ ոճում, որ ժողովրդի ականջին սովոր, ծանոթ լինի, որ շուտ հայտնի դառնաս, բայց ինքն ի պատասխան ասում էր՝ «Ապե՛ր, ես կդառնամ հայտնի, մի անհանգստացիր, բոլորն իմ մասին են խոսելու»,- հիշում է Վազգենը:

Արմանի հայրը՝ Արմեն Բադոյանը Operativ լրատվականի հետ զրույցում ասաց, որ թեև Արմանն իրենց հետ հեռախոսազրույցներում անընդհատ ասում էր, թե ամեն բան լավ է, բայց տան անդամները զգում էին, որ էդպես չէ: 

«Վերջին հեռախոսազրույցի ժամանակ ես տանը չէի, աշխատանքի էի, կինս է խոսել, բայց երբ նոյեմբերի 3-ին տեղեկացանք, որ Արմանը զովել է, ես գնացի Հերացի՝ ճանաչելու: Այնտեղ զինգրքույկը վերցրի և ճշտեցինք մահվան հանգամանքները: Ինքը սթրես էր տարել, քանզի իրենց բատալյոնը պայթեցրել էին, իր աչքի առջև իր մարտական ընկերները մահանում էին, իսկ իմ տղան շատ զգայուն էր, իրեն տեղափոխել էին հոսպիտալ, ցնցումներ ուներ, անզգայացրել էին: 2 օր անց հրաժարվելով բուժումից, Արմանը դուրս է գալիս հոսպիտալից, նորից գնում իր զորամաս, որտեղ էլ ԱԹՍ-ի բեկորային հարվածից զոհվում է: Բայց թե իրականում այդպես է եղել, չենք իմանա, որովհետև բոլորը զոհվել են իր զորամասից»,- պատմում է տղայի հայրը:

Արմանի մայրը՝ Քրիստինան, մեր զրույցը ավարտեց հետևյալ խոսքերով՝

«Իրականում մեր բոլոր տղաները, մեր բոլոր զինվորները հաղթել են, որովհետև իրենք անվախ մինչև վերջ գնացել են, մինչև վերջին շունչը պայքարել, պարտվել են վախկոտները»:

Հեղինակ՝ Անուշ Կրկյաշարյան

Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan