Դերասան Դմիտրի Գուսեւին մահացած գտել են սեփական ավտոմեքենայում
Մոսկվայում դերասան Դմիտրի Գուսեւին մահացած գտել են նրա մեքենայում։ Այն մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով 112 Telegram-ալիքին։
Նշվում է, որ մեքենան կայանված է եղել նկարահանման հրապարակի մոտ։ Ենթադրվում է, որ 45-ամյա Գուսեւի սիրտը կանգ է առել։ Դեպքի հանգամանքները պարզում են իրավապահներն ու բժիշկները։
Դմիտրի Գուսեւը խաղացել է «Մեթոդ», «Սկլիֆոսովսկի», «Վորոնինները» եւ շատ այլ սերիալներում: