Դմիտրի Շեպելեւը վաճառում է վաճառում է Ֆաննա Ֆրիսկեի բնակարանում որդու՝ Պլատնի մասը
Հեռուստահաորդավար Դմիտրի Շեպելեւը վաճառում է Մոսկվայում գտնվող Ժաննա Ֆրիսկեի բնակարանի մի մասը։ Դա բնակարանի մեկ երրորդն է, որը պատկանում է նրա որդուն՝ Պլատոնին։
Երգչուհու մահվանից հետո նրա ծնողներն ու քույրն այնտեղ ոչինչի ձեռք չեն տվել՝ ձգտելով պահպանել յուրաքանչյուր մանրուք. սեղանին նախկինի նման Ժաննայի սիրելի օծանելիքներն են ու սանրը, իսկ զգետսապարահանում կախված է նրա հագուստը, պատերին՝ բազմաթիվ լուսանկարները։ Զգացողություն է, թե աստղը պարզապես ինչ-որ տեղ է գնացել, գրում է «StarHit»-ը։
Սակայն Շեպելեւի համար այդ սենտիմենտալությունն օտար է։ Նա երգչուհու ծնողներին տեղեկացրել է բնակարանի մի մասի վաճառքի մասին։ Նրանք դատարան հայց են ներկայացրել՝ օտարումն արգելելու համար։ Ֆրիսկեի բնակարանի մի մասը կարող է արժենալ 15 մլն ռուբլի։