Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով 566 մարդ է մահացել
ՌԴ-ում մեկ օրում հաստատվել է COVID-19-ով 566 պացիենտի մահը, որից 76-ը՝ Մոսկվայում, համավարակի ամբողջ ընթացքում երկրում մահացել է կորոնավիրուսային ինֆեկցիայով 63 370 մարդ, հայտնել են կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջին մեկ օրում հաստատվել է մահվան 566 դեպք... Ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանում մահացել է 63 370 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգում մահացել է 78 մարդ, Մոսկվայում՝ 76, Մերձմոսկվայում ՝ 26: Մոսկվայում COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 12 173-ի: