«Առնո Բաբաջանյան` 100». ֆիլհարմոնիկը տարին մեկնարկում է բաբաջանյակական համերգով
Առնո Բաբաջանյան-100. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկում է տարին բաբաջանյակական համերգով հունվարի 22-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը։
Տարվա առաջին համերգը նվիրվում է հայ Մեծ կոմպոզիտորի 100-ամյա հոբելյանին՝ ՀԱՖՆ կամերային երաժշտության համերգաշարի շրջանակում։
Ելույթ կունենան Անուշ Նիկողոսյանը՝ ջութակ, Սեւակ Ավանեսյանը՝ թավջութակ, Հայկ Մելիքյանը՝ դաշնամուր:
Ծրագրում՝ վեց պատկեր դաշնամուրի համար (1965), սոնատ ջութակի եւ դաշնամուրի համար (1959), տրիո ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի համար (1952)։