«Լոռիից» հեռացել են 8 ֆուտբոլիստներ
Վանաձորի «Լոռիից» հեռացել են 8 ֆուտբոլիստներ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Կարապետ Մանուկյանի, Ալմոգ Օհայոնի, Հայկ Սարգսյանի, Դեու Դոսայի, Արսեն Սիուկաևի, Պավել Կուդրյաշովի, Անիկետ Ուռայի եւ Նաոր Աբոուդիի հետ։
«Լոռին» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել լավագույնը կարիերայի հետագա ընթացքում։
Հայաստանի ընթացիկ առաջնությունում Վանաձորի թիմը 10 խաղից հետո 17 միավորով չորրորդն է և մեկ միավոր է հետ 3 առաջատարներից: