«Աթլետիկոյի» պահեստայիններն անսովոր կերպով են տաքացել խաղի ընթացքում
Մադրիդի «Աթլետիկոյի» պահեստայինները «Սևիլիայի» հետ Իսպանիայի առաջնության առաջին տուրից տեղափոխված խաղում (2:0) մկանները տաքացրել են հեծանվային մարզասարքերի օգնությամբ: Մարզասարքերը տեղադրված են եղել տրիբունայում, որտեղ երկրպագուներ չկային կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Տեսանյութերից մեկում երևում է, որ պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը մկանները տաքացնելու հետ մեկտեղ սալօջախի օգնությամբ տաքացրել է նաև ձեռքերը:
Այդ հաղթանակից հետո «Աթլետիկոն» 16 խաղում վաստակել է 41 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը» 18 խաղից հետո ունի 37 միավոր։
Հիշեցնենք, որ Իսպանիայում վերջին օրերին սկսվել է ձնաբուք: Երկրի մի շարք շրջաններում գրանցվել է ռեկորդային ցուրտ:
Տեսանյութը՝ այս հղմամբ: