Australian Open. Մարգարիտա Գասպարյանը լքեց պայքարը
Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ նվաճել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության ուղեգիր:
Կանանց մենախաղի որակավորման փուլի եզրափակիչում հայ մարզուհին 2 սեթում պարտեց 33-ամյա բուլղարացի Ցվետլանա Պիրոնկովային՝ 3:6, 5:7: Մրցախաղը տևեց 1 ժամ 26 րոպե:
Նախորդ 2 փուլերում 26-ամյա Գասպարյանն ուժեղ էր գտնվել իտալուհի Մարտինա Դի Ջուզեպեից ու վրացի Մարիամ Բոլկվաձեից:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Australian Open-ի կանանց որակավորման փուլն այս տարի անցկացվում է Դուբայում, իսկ տղամարդկանցը՝ Դոհայում:
Հիշեցնենք, որ այս տարի Australian Open-ը կմեկնարկի նախատեսվածից ավելի ուշ՝ փետրվարի 8-ին: