Իրանը վերածվել է «Ալ-Քաիդա»-ի նոր հենակետի. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման նոր հենակետ է դարձել, գրում է The Guardian-ը:
Նրա խոսքով, «Ալ-Քաիդա»-ի ղեկավարները նոր «տնային բազա» են ստեղծել Իրանում, և այս երկիրը վերածվել է «նոր Աֆղանստանի»:
«Ի տարբերություն Աֆղանստանի, որտեղ «Ալ-Քաիդա»-ն թաքնվում էր լեռներում, Իրանում այսօր այն գործում է իրանական ռեժիմի ամուր հովանու ներքո»,- ասել է Պոմպեոն:
Ընդ որում, նա ոչ մի ապացույց չի ներկայացրել: