Չակ Նորիսին կասկածել են Վաշինգտոնում հաջակցություն Թրամփի կազմակերպված բողոքի ակցիաներին մասնակցելու համար
Ամերիկացի հայտնի դերասան Չակ Նորիսը կասկածվում էր անցյալ շաբաթ Վաշինգտոնում բողոքի ակցիաներին մասնակցելու համար, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներից մեկը լուսանկար էր հրապարակել Նորիսի նման մի մարդու հետ, սակայն դերասանի մենեջերը հերքել է այս տեղեկությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով New York Post պարբերականին:
Ըստ պարբերականի՝ «Թրամփ 2020» գրությամբ գլխարկով և 80-ամյա Չակ Նորիսին նման տղամարդու լուսանկարը առաջին անգամ հայտնվել էր Instagram-ում, սակայն այն մեծ տարածում է գտել այն բանից հետո, երբ հրապարակվել է Twitter սոցիալական ցանցում և մակագրվել է «Սպասեք, այսինքն մենք պարզապես չենք նշի այն փաստը, որ Չակ Նորիսը MAGA-ի բողոքին էր մասնակցում»:
Լուսանկարի՝ սոցիալական ցանցերում տարածումից հետո դերասանի ներկայացուցիչը հերքել է Վաշինգտոնում ցույցերին նրա մասնակցության մասին տեղեկությունները:
«Դա Չակ Նորիսը չէ, այլ նրա նմանակը, չնայած Չակը շատ ավելի գեղեցիկ է»,-ասել է դերասանի ներկայացուցիչը՝ նշելով, որ Նորրիսը ընտանիքի հետ Տեխասում է:
Ինքը՝ դերասանը, նույնպես արձագանքել է բողոքի ակցիաներին իր մասնակցության մասին համացանցում շրջանառվող լուրերին:
«Վերջերս իմացա, որ Կապիտոլիումի անկարգությունների ժամանակ մի մարդ կար, որը նման էր Չակ Նորիսին: Դա ես չէի, ես այնտեղ չէի: Մեր հասարակության մեջ որևէ բռնության համար տեղ չկա: Ես միշտ եղել եմ և կլինեմ կարգ ու կանոնի կողմնակիցը», -գրել է դերասանը Twitter-ում:
Ամերիկացի կինոդերասան և մարտարվեստների վարպետ Կառլոս Ռեյ «Չակ» Նորիսը առավել հայտնի է «Վիշապի ուղին» ֆիլմից, որտեղ նա նկարահանվել է Բրյուս Լիի հետ: