«Յուքոմ»-ում լուրջ կրճատումներ են սպասվում. ինչ է ասվել աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում «Յուքոմ» ընկերությունում լուրջ կրճատումներ են սպասվում: Ըստ մեր տեղեկությունների՝ տնօրինությունը աշխատակիցներին ասել է, որ պետք է կրճատումներ իրականացվեն, որպեսզի այդ աշխատավարձերից կուտակած գումարներով ներդրումներ իրականացվեն ընկերությունում։
Այսինքն՝ «Յուքոմը» ներդրումներ է անում աշխատակիցների հաշվին։ Շատ աշխատակիցներ տարեվերջին ու տարեսկզբին հայտնվել են անելանելի վիճակում, անակնկալ ձևով տեղեկացել են, որ առաջիկայում զրկվելու են աշխատանքից: Ինչո՞ւ են սեփականատերերը նման զավեշտալի որոշում կայացրել։ Երեկ՝ ողջ օրվա ընթացում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկատվության շուրջ զրուցել «Յուքոմ» ընկերության պատասխանատու աշխատակիցների հետ: Մեզ ընկերության ընդհանուր գրասենյակից հեռախոսահամար փոխանցեցին ու հայտարարեցին, թե իրենք են միայն պատասխանատու մեր հարցերին պատասխանել, սակայն ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց: Այնպիսի տպավորություն էր, թե «Յուքոմը» փակ է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: