Նոր լիազորություններ՝ հաշվեքննողներին. Ինչ իրավունքներ է առաջարկվում տալ ՀՊ-ին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում:
Նրանք առաջարկում են Հաշվեքննիչ պալատին իրավունք ընձեռել ստուգումներ իրականացնել այն մասնավոր ընկերություններում, որոնք պետական երաշխավորությամբ վարկեր կամ դրամաշնորհներ են ստացել:
Բացի այդ, պատգամավորներն առաջարկում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների պահպանմամբ հաշվեքննողներին հասանելիություն ապահովել հաշվեքննվողների անձնական տվյալներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: