Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով 7 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայում պատմության ուսուցիչ Սամուել Պատիի անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած սպանության գործի հետաքննության շրջանակներում 7 մարդ է ձերբակալվել, հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը:
Ձերբակալվածները մասնակցել են քննարկումների նույն խմբերին, որոնցում եղել է մանկավարժին սպանած Աբդուլահ Անզորովը:
Ավելի վաղ հաղորդվել էր այդ գործով բազմաթիվ ձերբակալվածների մասին։ Մասնավորապես, դեկտեմբերի սկզբին ԶԼՄ-ները հայտնել են երիտասարդների ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Անզորովի հետ շփվելու մեջ։