Կապելո․ Իտալիայի առաջնությունում ֆավորիտը «Ինտերն» է
«Միլանի», «Յուվենտուսի», «Ռեալի», «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն վստահ է, որ Իտալիայի առաջնությունում տիտղոսի գլխավոր հավակնորդը Միլանի «Ինտերն» է։
«Ես դեռ մրցաշրջանի մեկնարկում ասել եմ, որ ֆավորիտը «Ինտերն» է։ Հիմա էլ կարող եմ հաստատել խոսքերս։ Անտոնիո Կոնտեն կազմի ուժեղացման ոչ մի կարիք չունի, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որը թիմը դուրս է մնացել եվրագավաթներից։
Ամեն մարզիչ երջանիկ կլիներ ղեկավարել այսպիսի թիմ։ «Ինտերի» համար գլխավոր գործոնը կլինի կոլեկտիվի կառավարումը։
Լավագույն քառյակում տեղ գրավելու համար կպայքարեն «Ինտերը», «Միլանը», «Յուվենտուսը», «Ատալանտան» եւ «Ռոման»»,- 74-ամյա Կապելոյի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը»
«Ինտերը» 17 տուրում վաստակել է 37 միավոր եւ երկրորդն է։ Առաջատար «Միլանն» ունի 40 միավոր։