Մոսկվայի մարզում ինքնասպան է եղել ԳՀՎ զորամասի հրամանատարը
Մերձմոսկվայի Ստուպինո շրջանի «Մեշչերինո -1» զորամասի հրամանատարը (թիվ 30258) ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմինների աղբյուրին հղումով:
Բաց տվյալների համաձայն՝ ստորաբաժանումը պատկանում է ռազմական հետախուզությանը ՝ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությանը, որը հայտնի է նաև որպես ԳՀՎ (Գլխավոր հետախուզական վարչություն): Մահացած հրամանատարի անունը չի նշվում: Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի բազայի համաձայն՝ զորամասը 2017-ի ապրիլից ղեկավարում էր Իգոր Պոպովը:
Ինքնասպանության պատճառները չեն բացահայտվել: Հաղորդվում է, որ սպան բժշկական օգնություն է ստացել, բայց շտապօգնության մեքենայում մահացել է: