Ինտերպոլը փնտրում է ռուս կապիտանին և նավի տիրոջը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո
Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երկու քաղաքացու, ինչպես նաև Պորտուգալիայի մեկ քաղաքացու նկատմամբ՝ 2020-ի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունների գործով:
Հաղորդվում է, որ Լիբանանի գլխավոր դատախազ Հասան Խուրիի խնդրանքով՝ «կարմիր ծանուցումներ» են տրվել Rhosus նավի տիրոջն ու նավապետին, որը 2013-ին Բեյրութ է մատակարարել ավելի քան 2 հազար տոննա ամոնիումի նիտրատ: Հայտնի է, որ 2014 թ. բեռը պահեստավորված էր նավահանգստում: Երկու հարյուր մարդու կյանք խլած պայթյուններից հետո կապիտան Բորիս Պրոկոշևն ասել է, որ աշխատանքի է ընդունվել այն ժամանակ, երբ «Ռոսուս» -ը ձեռք է բերել ծնունդով խաբարովսկցի Իգոր Գրեչուշկինից: Ըստ նրա՝ նավի տերը անձնակազմին պարտք է եղել մեծ քանակությամբ աշխատավարձ և չի վճարել սնունդ և նավահանգստային տուրքեր, այդ իսկ պատճառով անձնակազմը չի կարողացել մի քանի ամիս հեռանալ Լիբանանից և նույնիսկ դիմել է նախագահ Վլադիմիր Պուտինին:
Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ինտերպոլի կողմից հետախուզվող երրորդը անձը Խորխե Մանուել Նետո Մորեյրան է, որ զբաղվում էր նիտրատի վաճառքով: