Հավերժ Փառք. Ավագ լեյտենանտ Սամվել Մուրադյան (Լուսանկարներ)
Ավագ լեյտենանտ Սամվել Մուրադյան, ծնվել է 1979թ. Եղեգնաձոր քաղաքում։
Հրետանավոր էր ծառայում էր Վայքի զորամասում։ Պատերազմի օրերին զորքի հետ միասին մեկնել է Ջրական, մի քանի օրվա համառ մատերի ժամանակ ճիշտ մարտավարության շնորհիվ մի քանի անգամ փրկել է իր զինվորների կյանքը։
Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտվանից զգալով վտանգը՝ չի թողել զինվորները թաքստոցից դուրս գան, մարտը վարել է մենակ և այդ ժամանակ էլ զոհվել է թշնամու անօդաչու թռչող սարքից։
Հետմահու արժանացել է "Հայրենիքին մատուցված ծառայությունների համար" մեդալով։
Ամուսնացած էր ուներ 2 երեխա։