Վալենսիան միացել է Միլիկի համար մղվող պայքարին
«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը մոտ է «Վալենսիա» տեղափոխվելուն, տեղեկացնում է Tuttomercato-ն:
Նշվում է, որ «Վալենսիայի» ղեկավարներն արդեն սկսել են բանակցությունները Միլիկի գործակալների հետ:
Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Միլիկի պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին և լեհ հարձակվողը չի ցանկանում երկարաձգել այն:
Հավելենք, որ լեհ հարձակվողին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Յուվենտուսը»: