Ռուսաստանը երկարաձգել է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության արգելքը
Ռուսաստանը երկարաձգում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության արգելքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
«Հանրային առողջության պաշտպանությունն ապահովելու համար սահմանափակումները երկարաձգվել են մինչև 2021 թվականի փետրվարի 1-ի 23 ժամ 59 րոպեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի կողմից թռիչքների դադարեցումը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով: