Լիլուն փոքրիկ դստեր հետ ջերմ լուսանկար է հրապարակել
Երգչուհի Լիլուի դուստրը դարձել է երկու ամսական։ Երիտասարդ մայրիկը փոքրիկ Մարիայի հետ ջերմ լուսանկար է հրապարակել։
«Շնորհավոր երկու ամսականդ, Մարիա»,- հրապարակումն անգլերենով մակագրել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել 2020թ.-ի նոյեմբերի 11-ին։
Ավելի վաղ արված գրառմամբ երգչուհին պատմել էր պատերազմի ընթացքում ունեցած ծանր ապրումների մասին։ «Անվերջանալի ցավի ու մղձավանջի մեջ գրեթե երկու ամիս հնարավոր չեղավ գոնե մեկ րոպեով կտրվել իրականությունից։ Հաշվի առնելով կարգավիճակս՝ մի կերպ հասանք վերջնակետին՝ ցավի ու արցունքի մեջ թաղված։ Ու հենց այդ մի փոքրիկ ճիչն ինձ վերադարձեց կյանք, որտեղ հասկացա, որ պետք է պայքարեմ ու ուժ գտնեմ հանուն այն կյանքերի, որոնց համար պատասխանատվությում եմ կրում»,- նշել էր նա։