Մուսա Դեմբելեն «Լիոնից» կտեղափոխվի «Աթլետիկո»
Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում», հաղորդում է իսպանական AS-ը։
«Աթլետիկոն» 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ կկնքի վարձակալության պայմանագիր, հետագայում տրանսֆերը 35 միլիոն եվրոյով ձեռք բերելու ոչ պարտադիր պայմանով։ Դեմբելեն սպասում է կորոնավիրուսի թեստի պատասխանին Մադրիդ մեկնելու համար։
Դեմբելեն դեկտեմբերին ձեռքի կոտրվածք էր ստացել մարզման ժամանակ, բայց արդեն վերսկսել է լիարժեք մարզումները։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ։