Չելսին մեկ շաբաթով փակել է ակադեմիան կորոնավիրուսի 20 դեպքերից հետո
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսը շարունակում է վնաս պատճառել մարզական միջոցառումների անցկացմանը։
Այսպես, Լոնդոնի «Չելսին» մեկ շաբաթով փակել է ակադեմիան այն բանից հետո, երբ կորոնավիրուսի 20 դեպք է արձանագրվել։
«Չելսիի» հիմնական ու կանանց թիմերը չեն տուժի ակադեմիայի փակվելուց։
Վարակված անձինք ինքնամեկուսացման մեջ են։ Ակադեմիայի մյուս անդամներին ակումբը կոչ է արել մեկ շաբաթով մնալ տանը։