Թուրքիայում հայտարարել են, որ Ս-400-ները պատրաստ են դուրս բերվելու շահագործման
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հունվարի 11-ին հայտարարել է, որ ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերը պատրաստ են դուրս բերվելու շահագործման: Այդ մասին հայտնել է 24TV հեռուստաալիքը:
«Ս-400-ները պատրաստ են օգտագործման, զինված ուժերը որոշում կընդունեն, թե երբ կծագի այդ անհրաժեշտությունը»,- մեջերում է անում հեռուստաալիքը Դմիրի խոսքից: Բացի դրանից, պաշտպանական արդյունաբերության ղեկավարը նաև հայտնել է, որ Թուրքիայի ձեռնարկությունները շարունակում են աշխատել հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման նախագծի շրջանակում՝ չնայած դրանց այդ ծրագրից հանելու՝ Վաշինգտոնի որոշմանը: Պաշտպանական արդյունաբերության վարչությունում ՏԱՍՍ-ին հավաստել են այդ տեղեկատվությունը:
«Այո՛, (Իսմայիլ Դեմիրն) իրոք այսօր այդ մասին հայտնել է Անկարայում»,- հաղորդել են գերատեսչությունում: Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին կնքել են Մոսկվայի կողմից Անկարային Ս-400 համակարգերի մատակարարման պարտավորագիր: Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն է ՌԴ-ից ձեռք բերել այդ համակարգերը: Անկարայի որոշումը հարուցել է Վաշիտնգտոնի և ամբողջությամբ վերցված դաշինքի խիստ բացասական արձագանքը: ԱՄՆ-ը չի դադարեցնում Թուրքիայից հասնելու ռուսական զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելու փորձերը: Էրդողանը հոկտեմբերին հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Ս-400-ներից, չնայած Վաշինգտոնի կողմից ճնշմանը: Նա նաև վճռաբար չի ընդունել պատժամիջոցների կիրառման սպառնալիքները և ԱՄՆ-ին առաջարկել է փորձել իրականում սահմանել դրանք: