Խոսքի ազատություն` թուրքական ձեւով. Թուրքիայում ՆԳՆ ղեկավարին «ճաղատ» անվանելու համար հետաքննություն է նախաձեռնվել
Թուրքիայ մի քանի քաղաքացու նկատմամբ հետաքննության է հայտարարվել` ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին ճաղատ անվանելու համար, հայտնում է Cumhuriyet թերթը:
2020 թվականին հետաքննություն էր սկսվել փաստաբան Թուգայ Բեքի դեմ, ով Սոյլուին «ճաղատ» էր անվանել: Բեքին մեղադրանք էր առաջադրվել «քաղաքացիական ծառայողին վիրավորելու» համար: Սակայն դատախազը հայտարարել էր հետաքննության դադարեցման մասին:
Ըստ թերթի` Բեքի հաճախորդներից մեկի նկատմամբ լրացուցիչ հետաքննություն էր սկսվել նույնպես Սոյլուին ճաղատ անվանելու համար:
Պարզվել էր, որ #sensuskel հեշթեգով տեղադրված հաղորդագրությունները (լռիր, ճաղատ) հետաքննության առարկա են դառնում, որոնք հայտնաբերվում են «վիրտուալ պարեկ»-ի կողմից:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում էջերին հետեւում էին ոստիկանության կիբեռհանցագործությունների վարչությունը եւ դրա մասնաճյուղերը:
«Փաստը, որ նույնիսկ ներքին գործերի նախարարին «ճաղատ» անվանելը կարող է հետաքննության առարկա դառնալ, հստակ վկայում է այն մասին, թե որքանով են նեղացել կարծիքի արտահայտման ազատության սահմանները», - ասել է Բեքը: