Դիբալան բաց կթողնի Ինտերի ու Նապոլիի դեմ խաղերը ծնկի վնասվածքի պատճառով
«Յուվենտուսը» հայտնել է թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի բուժզննման արդյունքները վնասվածքից հետո, որը նա ստացել էր «Սասուոլոյի» դեմ Ա սերիայի 17-րդ տուրի խաղում (3-1):
Արգենտինացու մոտ ախտորոշվել է ձախ ծնկի միջողային կապանի վնասվածք։ Ապաքինման համար անհրաժեշտ կլինի 15-20 օր։
Այսպիսով, Դիբալան բաց կթողնի «Ինտերի» դեմ Ա սերիայում (հունվարի 17) և «Նապոլիի» դեմ Իտալիայի Սուպերգավաթում (հունվարի 20) կայանալիք խաղերը։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը 11 հանդիպման է մասնակցել Ա սերիայում ու 2 գոլ խփել։