Իրանը նախատեսում է Ռուսաստանից, Չինաստանից և Հնդկաստանից գնել COVID-2019 դեմ 2 միլիոն չափաբաժին պատվաստանյութ
Իրանը նախատեսում է մինչ մարտի 20-ը Հնդկաստանից, Չինաստանից և Ռուսաստանից ձեռք բերել կորոնավիրուսի դեմ 2 միլիոն չափաբաժին պատվաստանյութ: Այս մասին հայտարարել է Իրանի բժշկական խորհրդի նախագահ Մոհամադ Ռեզա Զաֆարգանդին, հաղորդում է IRNA- ն:
Նրա խոսքով՝ Իրանում արտադրված պատվաստանյութը ավելի հուսալի է, քան այլ արտասահմանյան դեղամիջոցները, բայց դրա արտադրությունը ժամանակ է պահանջում, այս առումով Առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը այս երկրներից մոտ 2 միլիոն պատվաստանյութ կգնի:
Զաֆարգանդին նշել է, որ Թեհրանը չի նախատեսում պատվաստանյութեր գնել Pfizer-ից և Moderna-ից`բարձր գնի, տեղափոխման և պահպանման հետ կապված խնդիրների պատճառով: Նա հավելել է, որ Հնդկաստանը, Չինաստանը և Ռուսաստանը համագործակցում են AstraZeneca-ի հետ, և Իրանը քննարկում է պատվաստանյութը այս երկրներից գնելու հարցը: