ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց հավաքվել էին քաղաքացիներ
ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց հավաքվել էին հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք իրենց հետ բերել են պաստառ՝ «թուրք Նիկոլ» գրությամբ։
«Ռուսաստանի հայ համայնքը նույնպես ժողովուրդ է և մենք դեմ ենք բոլոր այ հակահայկական որոշումներին, որի տակ հնարավոր է՝ ստորագրի Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման առաջին իսկ օրից մեզ տվել է բազմաթիվ խոստումներ, հույսեր, համախմբել մեզ, բայց փոխարենը մեզ տանել զարգացում, 3 տարվա մեջ որեւէ խոստում այդպես էլ կյանքի չկոչվեց։ Ընդհակառակը, մենք այսօր ունենք փլատակներ, հազարավոր զոհեր, հարյուր հազարավոր դժբախտացած հայություն, ողնաշարը կոտրված սփյուռք, մի հասարակություն, որը հիվանդացել է պառակտությամբ, բաժանմամբ, ատելությամբ։ Ժողովուրդը միայն հպարտ կոչված մասսան չէ, որը չհասկանալով ոգեւորեց, թեւ տվեց, հարթակ տվեց, որպեսզի այս ապազգային իշխանությունն անի այն, ինչը չէր հաջողվի որեւէ մեկին առանց ժողովրդի մեծ աջակցության։ Այդ ժողովրդի աջակցության շնորհիվ նաեւ այսօր Փաշինյանը շարունակում է նստած մնալ աթոռին»,- նշեց հավաքվածներից մեկը։
Դեսպանատան դիմաց իրականացվում էր նաև ստորագրահավաք. «Դեմ ենք, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրի։ Մենք չենք լիազորել քեզ, որ ստորագրես։ Ամեն մի ժողովուրդ արժանի է իր ընտրած թագավորին, բայց ինքն այն թագավորը չի, որ արժանանա մեր ժողովրդին։ Այսօր այդ մարդը հայ ժողովրդին ծնկի է բերել։ Դեմ ենք իր ցանկացած քայլին»։