Իրանը հայց է փոխանցել Ինտերպոլին` ֆիզիկոսի սպանության գործով ձերբակալությունների համար
Իրանը հայց է ուղարկել Ինտերպոլին` ֆիզիկոս Մոխսեն Ֆահրիզադեի սպանության գործով չորս անձի ձերբակալման համար, հաղորդում է ISNA-ն` վկայակոչելով իշխանությունները:
«Ինտերպոլին հայց է փոխանցվել չորս անձի համար «կարմիր ծանուցագիր» տրամադրելու համար, ովքեր մեղադրվում են Ֆահրիզադեի սպանության մեջ»,- ասել է երկրի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Մեհդի Հաջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆահրիզադեն սպանվել էր 2020 թվականի նոյեմբերի 27-ին Թեհրանի մոտակայքում իրականացված մահափորձի արդյունքում, նա ծանր վիրավորվել էր եւ մահացել հիվանդանոցում: Սպանված գիտնականն Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտական եւ նորարարական կազմակերպության ղեկավարն էր եւ զբաղեցնում էր ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը: