Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Փաշինյանին Մոսկվա գալու համար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շնորհակալ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար Մոսկվա գալու համար:
«Ես անչափ ուրախ եմ ողջունելու ձեզ Մոսկվայում եւ շնորհակալ եմ ձեզ, որ արձագանքեցիք անցյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեր եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը եւ առկա խնդիրները հաղթահարելու ու տարածաշրջանում խաղաղ կյանք հաստատելու հետագա քայլերը համատեղ քննարկելու առաջարկությանը»,- ասել է Պուտինը: