Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 23 315 նոր դեպք է գրանցվել, մահացել է 436 հիվանդ
Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աճել է 23.315-ով` կազմելով ընդհանուր 3.425.269 դեպք, վկայում են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 85 մարզերում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման COVID-19 23 315 դեպք, այդ թվում 2 805-ը (12.0 տոկոս)` առանց կլինիկական դրսեւորումների»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Համավարակի բռնկումից ի վեր հանրապետությունում գրանցվել է 3.425.269 դեպք: Աճի տեմպը 0.7 տոկոս է:
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ից մահվան 436 դեմք, որից 75-ը` Մոսկվայում, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 62.273 է: