Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 157 նոր դեպք. մահացել է 2 մարդ
Հայաստանում հունվարի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 157 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162288 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 609930 վերջին մեկ օրում` 1025 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8782 պացիենտ. մեկ օրում նվազել է 408-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 149873 անձ` վերջին մեկ օրում 561 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 2931 է: