Մարդկային ագրեսիայի դրսևորման ֆենոմենը
Շատ գիտնականների կարծիքով՝ մարդն ամենավտանգավոր գազանն է: Մարդկային դաժանությունը սահմաններ չունի: Նա կարող է սպանել, ոչնչացնել առանց որևէ մտայնության և խղճի խայթ զգալու: Մարդը կարող է պոտենցիալ գազան դառնալ պատերազմների ժամանակ: Վրեժի զգացումը կարող է մարդու մոտ ծնել արյան ծարավ:
Սպանել, ոչնչացնել այս ամենը ամփոփվում է մարդկային ագրեսիայի մեջ: Ագրեսիան կարող է առաջ գալ նաև զանազան կոնֆլիկտների արդյունքում: Կոնֆլիկտը խթան է հանդիսանում մարդկային վարքի դրսևորման համար: Ագրեսիան իրենից ներկայացնում է ընդհանրական հասկացություն: Դա բնորոշում է մարդու բնավորության գծերը երբեմն նաև մարդու ծնված ժամանակից սկսած:
Մարդ հենց այնպես ագրեսիվ դառնալ չի կարող: Գիտնականները պարզել են, որ ագրեսիվ վարքը դրսևորվում է փոքր տարիքից՝ մանկապարտեզից և դպրոցից սկսած: Ագրեսիան հնարավոր է թուլացնել հենց փոքրիկ տարիքից երեխայի հետ հոգեբանական աշխատանքներ տանելով: