Իրանում կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին հայտարարել է երկրում կորոնավիրուսի «բրիտանական» շտամ հայտնաբերելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ թեստի դրական արդյունք է ստացել չորս մարդ:
Նախարարը հստակեցրել է, որ հիվանդները նույն ընտանիքի անդամներ են և վերջերս են վերադարձել Եվրոպայից:
Ավելի վաղ, հունվարի 5-ին, COVID-19-ի «բրիտանական» շտամ էր հայտնաբերվել Մեծ Բրիտանիայից ժամանած քաղաքացու մոտ: Ընդհանուր առմամբ, երկրում արձանագրվել է վարակի հինգ դեպք: