Բորիս Գրաչեւսկու կինը պատմել է նրա վիճակի մասին
Մանկական «Երալաշ» հումորային ամսագրի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկու կինը՝ Եկատերինա Բելոցերկովսկայան պատմել է, որ բժիշկները կայունացրել են նրա վիճակը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ТАСС-ին։
Ավելի վաղ Գրաչեւսկուն տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:
«Նրա վիճակը կայունացել է, բժիշկներն աշխատում են, նրանք փորձում են», - պատմել է Բելոցերկովսկայան:
Նա նաեւ դիմել է երկրպագուներին եւ ընկերներին՝ կոչ անելով հավատալ բուժման բարեհաջող արդյունքներին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի վերջին Բորիս Գրաչեւսկին հոսպիտալացվել էր կորոնավիրուսային վարակով: