Ռուսլան Կորյանը հեռացավ «Կիզիլ Ժարից»
Հայաստանի հավաքականի եւ Երևանի «Փյունիկի» նախկին հարձակվող Ռուսլան Կորյանը հեռացել է ղազախական «Կիզիլ Ժարից», հաղորդում է Պետրոպավլովսկ քաղաքը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։ Ռուսլան Կորյանը 2020թ․ սեպտեմբերի 9-ին էր պայմանագիր կնքել «Կիզիլ Ժարի» հետ»
Ռուսլան Կորյանը ծնվել է 1988թ․ հունիսի 15-ին Սոչում։
Դոնեցկի «Օլիմպիկի» սան է, 10 տարեկանում մեկ տարի անցկացրել է Մոսկվայի «Սպարտակի» դպրոցում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 14 հանդիպում, խփել 3 գոլ։
Պրոֆեսիոնալ մակարդակում հանդես է եկել նաեւ «Օլիմպիկում» (Դոնեցկ, Ուկրաինա)՝ 2005-2006, «Դինամո-3»-ում (Կիեւ, Ուկրաինա)` 2006-2007, «Սոչի-04»-ում (Սոչի)՝ 2008, «ԴԱԿ 1904»-ում (Դունայսկա Ստրեդա, Սլովակիա)՝ 2009, «Մորդովիայում» (Սարանսկ, Ռուսաստան)՝ 2010, ԲՄԱ-ում (Դոնի Ռոստով, Ռուսաստան)՝ 2012, «Լուչ-Էներգիայում» (Վլադիվոստոկ, Ռուսաստան)՝ 2012/13-2014/15, «Լոկոմոտիվում» (Տաշքենդ, Ուզբեկստան)՝ 2015, «ԲՄԱ-Խաբարովսկում» (Խաբարովսկ, Ռուսաստան)՝ 2016/17-2017/18, «Փյունիկում» (Երեւան)՝ 2018, «Իստիկլոլում» (Դուշանբե, Տաջիկստան)՝ 2019։