Անկարան և Բաքուն Իլհամի կողմից նվաստացված Նիկոլի շնորհիվ իրագործում են պանթուրանիզմի իրենց երազած ծրագիրը, որտեղ Հայաստանը տեղ չունի. Գագիկ Համբարյան (լուսանկար)
Դավաճանի մամլո խոսնակը խմբագրեց գրառումը և բացահայտեց Նիկոլի պանթուրանիստական ծրագրի իրագործումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը։
«Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածի մամլո խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով ազգադավ Նիկոլի վաղը սպասվելիք Մոսկվա այցի օրակարգին և գրառման մեջ նշել էր, որ քննարկվելու է Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ բեռնափոխադրումների խնդիրը...
Այդ միտքը բուռն քննարկումների պատճառ դարձավ, քանի որ անտրամաբանական էր Ադրբեջանի հետ այդ հարցի քննարկումը, եթե Տիգրանաշենը կապիտուլյանտը չէր նվիրելու Բաքվին... Որոշ ժամանակ անց դրա մամլո խոսնակը ուղղում կատարեց գրառման մեջ, ըստ որի, քննարկվելու է Նախիջևանով դեպի Սյունիքի մարզ բեռնափոխադրումներն իրկանացնելու հարցը...
Ասեմ, որ սա ևս անտրամաբական քննարկում է, քանի որ անիմաստ է մեր բեռները տանել Մեղրի և այնտեղից դրանք տեղափոխել Գորիս, Վայք, Սիսիան և Սյունիքի մարզի հյուսիսային բնակավայրեր...
Նիկոլ Անհողն իմիտացիաների է դիմում, ինչ-որ բանակցություններ է վարում, որից մենք օգուտ ենք ստանալու... Չկա նման բան...
Ադրբեջանը և Թուրքիան կապիտուլյանտ դավաճանի քաղաքականության արդյունքում հազարապատիկ ավելի օգուտներ են ստանալու այս ամենի արդյունքում, քան Հայաստանը...
Դավաճան Նիկոլը իրականցնելու է թուրքերի վաղեմի երազանքը՝ Մեղրիի միջանցքով կապ հաստատելն Ադրբեջանի, Միջին Ասիայի թրքախոս ժողովուրդների հետ... Անկարան և Բաքուն Իլհամի կողմից նվաստացված Նիկոլի շնորհիվ իրագործում են պանթուրանիզմի իրենց երազած ծրագիրը, որտեղ Հայաստանը տեղ չունի...
Նիկոլի նման տգետ կապիտուլյանտը երկիրը տանում է կործանման...»,- գրել է նա: