Իրանում կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման նոր դեպքեր են գրանցվել
Իրանը արձանագրել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի 4 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքիին:
«Երեկ հաստատվել է 4 նոր դեպք»,- ասել է նախարարը, որի մեկնաբանությունը հրապարակել է երկրի կառավարության կայքում: Ըստ Նամաքիի՝ վարակվածները նույն ընտանիքի անդամներ են, նրանք եկել են Եվրոպայից:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամի 5 դեպք:
Հիշեցնենք, որ վիրուսի նոր տեսակի տարածման մասին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր դեկտեմբերի 14-ին: Հայտնի է, որ այն ավելի արագ է տարածվում, սակայն օրգանիզմի վրա դրա ազդեցության մասին տեղեկություններ դեռևս չկան:
Վիրուսի «բրիտանական» տեսակով վարակման դեպքեր են հայտնաբերվել եվրոպական մի շարք այլ երկրներում ևս՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, ինչպես նաև Ճապոնիայում: