Զիդան․ Հանդիպումը պետք էր հետաձգել, այդպիսի պայմաններում հնարավոր չէ խաղալ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը քննադատել է Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումը Պամպլոնայում ձյան տակ անցկացնելու համար։ «Օսասունայի» արտագնա հանդիպումն Արքայական թիմն ավարտել էր 0։0 հաշվով։
«Մեր խաղը վատ էր ստացվում, այդպիսի խաղադաշտում արեցինք հնարավոր ամեն ինչ։ Դա ֆուտբոլ չէ։ Մենք չգիտենք, երբ կվերադառնանք Մարդիդ։
Հանդիպումը պետք էր չեղարկել, բայց դա արդեն անցյալում է։ Այդպիսի պայմաններում հնարավոր չէ խաղալ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալը» 18 խաղից հետո 37 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է, որը 15 խաղում վաստակել է 38 միավոր։