Էրլինգ Հոլանդի ռեկորդը
Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում «ՌԲ Լայպցիգի» դարպասը երկու գոլ խփած Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը սահմանել է Բունդեսլիգայի ռեկորդ։ «Բորուսիան» հաղթել էր 3։1 հաշվով։
Գերմանիայի առաջնությունում անցկացրած առաջին 25 խաղում Հոլանդը խփել է 25 գոլ, հաղոդրում է GraceniteLive-ը։
Հոլանդը շրջանցեց «Համբուրգի» նախկին հարձակվող Ուվե Զեելերին, որը առաջին 25 խաղերում խփել է 23 գոլ։
Հոլանդը Գերմանիա է տեղափոխվել անցած ձմռանը։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, խփել 19 գոլ։