Բրիտանիան դարձել է աշխարհի հինգերորդ երկիրը, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը
Մեծ Բրիտանիայում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը գերազանցել է 59,9 հազարը: Կառավարության տեղեկատվական կայքում շաբաթ օրը հրապարակված տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է վարակի ավելի քան 3,01 միլիոն դեպք:
Այսպիսով, Միացյալ Թագավորությունը դարձել է հինգերորդ երկիրն աշխարհում, որը գերազանցել է 3 միլիոնի շեմը`ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից և Ռուսաստանից հետո: Տասներկուերորդ օրն անընդմեջ Բրիտանիայում գրանցվում է վարակի ավելի քան 50 հազար դեպք։