Ներկայացման ժամանակ Էռնստի կնոջ վրա ձյան փոխարեն մեխեր են շաղ տվել
Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի կնոջ՝ դերասանուհի Սոֆյա Էռնստի վրա, «20-րդ դար․ պարահանդես» ներկայացման ժամանակ ձյան փոխարեն, որն օգտագործվել է որպես ռեկվիզիտ, մեխեր են թափվել, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ մեխը անհայտ անձն է դրել ռեկվիզիտի մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 8-ին։
Փաստի առթիվ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում։
Հաղորդվում է, որ 32-ամյա դերասանուհին չի տուժել։