Ձնաբուքի պատճառով «Ռեալը» դժվարությամբ է հասել Պամպլոնա
Մադրիդի «Ռեալը» դժվարություններ է ունեցել Պամպլոնայի «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպմանը մեկնելիս:
Ձնաբուքի պատճառով ֆուտբոլիստները թռիչքից առաջ մոտ 5 ժամ սպասել են ինքնաթիռի մեջ: Օդանավակայանի աշխատակիցները թռիչքուղին մաքրել են սառույցից ու ձյունից, ինչից հետո ինքնաթիռը կարողացել է օդ բարձրանալ: Իսպանիայի որոշ շրջաններում այս օրերին գրանցվել է ռեկորդային ցուրտ՝ -34,1 աստիճան:
«Օսասունա» - «Ռեալ» խաղը տեղի կունենա հունվարի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:
Տեսանյութն՝ այստեղ: