«Աստոն Վիլայի» խաղացողը Ֆաբինյոյի հետ փոխանակվել է մարզաշապիկներով, այնուհետև հետ վերցրել այն
Զվարճալի միջադեպ է գրանցվել «Լիվերպուլի» ու «Աստոն Վիլայի» միջև Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում:
Այդ խաղում «Աստոն Վիլայի» կազմում նորամուտը նշած անգլիացի խաղացող Լուի Բարին հանդիպման վերջում մարզաշապիկներով փոխանակվել է «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոյի հետ, սակայն մարզիչներից մեկի հետ զրուցելուց հետո մտափոխվել է և հետ վերցրել այն: Հնարավոր է, որ նա որոշել է պահել «Աստոն Վիլայում» առաջին խաղի մարզաշապիկը:
Այդ խաղում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթել էր 4։1 հաշվով, իսկ Լուի Բարին խփել էր դաշտի տերերի միակ գոլը: Նա 2020-ի հունվարին կատալոնական «Բարսելոնայի» ակադեմիայից է տեղափոխվել «Աստոն Վիլա»:
Տեսանյութը՝ այստեղ: