Թուրքիան աշխատում է ԵՄ-ի հետ իր հարաբերությունների նոր գլուխներ բացելու ուղղությամբ
Թուրքիան աշխատում է ԵՄ-ի հետ իր հարաբերություններում նոր գլուխներ բացելու ուղղությամբ, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն:
«2020 թվականին որոշ անդամ երկրների հետ մեր ունեցած խնդիրների պատճառով ԵՄ-ի հետ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ լարվածություն էր առաջանում, ինչը մենք չէինք ցանկանա»,- ասել է Չավուշօղլուն Արանչայում Մադրիդում իր գործընկեր Արանչա Գոնսալես Լայայի հետ համատեղ մամուլի ասուլիսին: «Սակայն Իսպանիայի եւ որոշ այլ երկրների մոտեցման շնորհիվ լարվածության փոխարեն ընտրվեց երկխոսությունը, եւ վերջին գագաթնաժողովը հող նախապատրաստեց դրա համար»,- հավելել է նա:
Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շաբաթ օրը տեսահամաժողով կանցկացնեն:
Բարձրաստիճան դիվանագետը կայցելի նաեւ Բրյուսել, որտեղ հունվարի 21-ին բանակցություններ կվարի ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Խոսեպ Բորելի հետ: