ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանապետը հրաժարական է տվել Կոնգրեսի շենքի վրա հարձակումից հետո. AP
ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանապետ Սթիվեն Սունդը հրաժարական է տվել գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից շենք ներխուժելուց հետո՝ հայտնում է Associated Press-ը ՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Աղբյուրի համաձայն՝ Սունդը հրաժարական է տվել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ պաշտոնաթող լինելու խնդրանքից հետո:
Հունվարի 6-ին ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով հանդիպումը, որը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները: