Մահացել է «Ոստիկանական ակադեմիայի» աստղը
ԱՄՆ-ում մահացել է «Ոստիկանական ակադեմիա» կատակերգության աստղ Մերիոն Ռեմսին, հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով Roger Paul Inc-ի մենեջերների թիմին։
Ոստիկաննրի մասին ֆիլամաշարում կուրսանտ Լավերն Հուկսի կերպարը մարմնավորած դերասանուհին 73 տարեկանում մահացել է Լոս Անջելեսում։ Նրա մահվան պատճառը չի նշվում, թեեւ վերջրին օրերին արտիստը հիվանդ է եղել։
Ռեմսին իր կարիերան սկսել է Բրոդվեյում մյուզիքլներից, սակայն իր գլխավոր դերը կատարել է 1984թ.-ին «Ոստիկանական ակադեմիա»-ում, ինչինց հետո նկարահանվել է ֆիլմաշարի եւս հինգ սիքվելում։