Թուրքիայի ոստիկանությանը եւ հատուկ ծառայություններին թույլատրվել է ԶՈՒ զենքեր օգտագործել երկրի ներսում
Թուրքիայի իշխանությունները վիճահարույց փոփոխություն են մտցրել Թուրքիայի զինված ուժերի (TSK), Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) եւ Անվտանգության գլխավոր վարչության (EGM) շարժական գույքի մասին կանոնակարգում, հաղորդում է Cumhuriyet թերթը:
Փոփոխության մեջ նշվում է, որ թուրքական բանակին, Ոստիկանության վարչությանը եւ Ազգային հետախուզական կազմակերպությանը թույլատրվում է իրենց շարժական գույքը անվերապահորեն փոխանցել միմյանց, եթե ազգային անվտանգությունը, հասարակական կարգը եւ հասարակական անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ հայտնվեն՝ ահաբեկչական, քաղաքացիական անկարգությունների ու բռնության գործողությունների հետեւանքով։
Փոփոխությունը ճանապարհ է բացում ոստիկանությանը եւ MIT-ին Թուրքիայի զինված ուժերի զենքի եւ մեքենաների փոխանցման համար՝ ազգային անվտանգության նախարարի հաստատմամբ՝ «ահաբեկչության, քաղաքացիական անկարգությունների եւ բռնության գործողությունների» սպառնալիքների հիման վրա:
Փոփոխությունը կատարվել է այն բանի հետ կապված, որ Բոգազիչիի համալսարանի իշխանամետ ռեկտորի նշանակման դեմ ուսանողական բողոքների ժամանակ թուրքական ոստիկանության գործողությունները երկրում տարաձայնություններ են առաջացրել:
«Դա բացում է առանց ընտրությունների լիակատար ռազմական բռնապետության, տանկերով իր քաղաքացիների գնդակոծման ճանապարհը, երբ իշխանությունները դա անհրաժեշտ համարեն»,- գրում են սոցցանցերի թուրք օգտատերերը: