Նատալյա Օրեյրոն ցանկություն է հայտնվել COVID-19-ի դեմ պատվաստվել ռուսական պատվաստանյութով
Նատալյա Օրեյրոն արգենտինական լրատվամիջոցներին հայտնել է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար «առանց մտածելու» կընտրեր ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Դերասանուհին նախկինում եւս արտահայտել է դրական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ։ Նա իր համակրանքը բացատրում էր նրանով, որ առաջին ճամփորդության ընթացքում իրեն ջերմ են ընդունել։
Նախկինում Օրեյրոյին հատկապես դրական են ընդունել «Վայրի հրեշտակ» սերիալի համար։ Այն վաղուց է ավարտվել, իսկ երկրպագուների սերը մնացել է, եւ յուրանքանչյուր անգամ Ռուաստանում նրան ավելի ու ավելի շատ մարդ է դիմավորում։ Դերասանուհին սկսել է հաճախ այցելել երկիր եւ նշում է, որ Ռուսաստանի հետ շատ կապեր ունի: