Խամենեի. Ամերիկյան արժեքները կատակի առարկա են դարձել ամբողջ աշխարհի համար
Իրանը չի շտապում վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Սայեդ Խամենեին, հաղորդում է Mehr-ը:
«Գործարքի կողմերը քննարկում են Միացյալ Նահանգները ԳՀՀԾ-ին վերադարձնելու հարցը, մենք հարցին շտապ վերադառնալու անհրաժեշտություն չունենք: Սա մեր խնդիրը չէ: Մեր բնական պահանջը պատժամիջոցների վերացումն է»:
«Եթե պատժամիջոցները վերացվեն, ԱՄՆ վերադարձը ԳՀՀԾ-ին իմաստ կունենա: Իհարկե, վնասների հատուցման խնդիր կա, որը մենք կպահանջենք: Բայց եթե պատժամիջոցները չչեղարկվեն, գործարքին նրանց վերադարձը կարող է վնասել մեզ»:
Նա նաեւ անդրադարձել է ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած անկարգություններին՝ հայտարարելով, որ «այն, ինչ ամերիկացիները ցանկանում էին անել իրանական ազգի նկատմամբ 2010-ին, այժմ նրանց գլխին կգա 2021-ին»: «Հենց ամերիկյան արժեքներն են կատակի առարկա դարձել ամբողջ աշխարհի համար»: