«Հադրութի փախլավան նման է Շոստակովիչի սիմֆոնիաներին... Հադրութի վերադարձը հայկական հսկողության տակ 2021թ. ՀՀ բանակցային առանցքային խնդիրն է». Անիտա Հախվերդյան
Երգահան Անիտա Հախվերդյանը նոր գրառում է կատարել՝ նշելով՝ Հադրութի շրջանի վերադարձը հայկական հսկողության տակ 2021թ. ՀՀ բանակցային առանցքային խնդիրն է»
«Հադրութի փախլավան է, Սյուզին է պատրաստել: Սյուզիին չեմ ճանաչում, ֆեյսում տեսանք այս գեղեկությունը, պատվիրեցինք:
Հադրութի փախլավան նման չէ՝ ո՛չ քյավառի շերտավոր խմորից, ո՛չ արաբական ֆիլոյով, ո՛չ էլ, այսպես կոչված «սոչինսկի» թթվասերով պատրաստված խմորներից փախլավաներին:
Հադրութի փախլավան նման է Շոստակովիչի սիմֆոնիաներին՝ խիտ, բովանդակալից ու ոգեւորող:
Հադրութի շրջանի վերադարձը հայկական հսկողության տակ 2021 թ. Հ.Հ. բանակցային առանցքային խնդիրն է: Անձամբ ճանաչում եմ հրաշալի մարդկանց, որոնք զբաղվում եմ փաստերի հավաքագրումով:
Անհատներն են անում, ոչ պետական համակարգը:
Ես պաշտում եմ անվախ ու խելացի մարդկանց:
Էն միկադոն էլ ես էի թխել, բայց, դե՜, համեմատելու չէ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։